Վատիկանի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսին մի քանի օրով կայցելի Հայաստան: Terra.com-ը հաղորդել է, որ պապի` Հայաստան այցելության հստակ օրակարգը դեռևս որոշված չէ, սակայն հավանաբար տեղի կունենա հունիսի վերջին` 22-26-ին: Հաղորդելով Լոմբարդիի հայտարարությունը` Reuters-ն ընդգծում է, որ պապի ուղևորությունը կարող է զայրացնել Թուրքիային` հաշվի առնելով մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը, որից հետո Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ, և Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: